Մալայզիայի աստղերի դեմ ստուգողական խաղում «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը վնասվածք է ստացել:
Կատալոնական ակումբի բուժանձնակազմը հայտնել է, որ խաղացողը վնասել է կոճը: Այս պահին հայտնի չէ, թե ինչքան ժամանակ կպահանջվի Սեսկին վերականգնվելու համար, քանի որ դեռ պարզ չէ վնասվածքի լրջության աստիճանը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն կարողացավ հաղթանակի հասնել 1:3 հաշվով, իսկ գոլերը խփեցին Սեսկը, Նեյմարն ու Պիկեն:








































