Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել թիմի բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսի ծառայություններից:
«Դավիդը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Մենք պետք է օգտագործենք նրա լավագույն կողմերը: Կանեմ հնարավորը, որ նա ցուցադրի իր լավագույն խաղը: Նման ֆուտբոլիստներն անհրաժեշտ են մեզ»,- հայտարարել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնա»-ն պատրաստ է Լուիսի տրանսֆերի դիմաց վճարել 35 մլն եվրո:








































