Իսպանացի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն այսօր պաշտոնապես ներկայացվել է որպես Լոնդոնի «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ:
Պայմանագիրը պաշտոնապես ստորագրվել է այն բանից հետո, երբ 28-ամյա հարձակվողը բուժզննում է անցել: Պայմանագրի պայմաններն ու ժամկետը չեն հրապարակվում:
Հայտնի է, որ անգլիական ակումբը «Վալենսիա»-ին վճարելու է 30 մլն եվրո: Սոլդադոն ստանալու է 3.4 մլն եվրո տարեկան աշխատավարձ:
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Տոտենհեմ»-ի մրցակիցը կլինի «Քրիսթալ Փելաս»-ը: Խաղը կկայանա օգոստոսի 18-ին:







































