Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլն այսօր Մադրիդ կմեկնի` «Ռեալ»-ի հետ պայմանագիր ստորագրելու նպատակով: Գործարքի արժեքը 120 մլն եվրո կկազմի:
«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը համաձայնել է հրաժարվել տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններից ռեկորդային գումարի դիմաց: Բեյլը չի մասնակցել «Մոնակո»-ի դեմ ընկերական հանդիպմանը, որի շրջանակներում «Տոտենհեմ»-ը պարտություն է կրել:
Ենթադրվում է, որ երեքշաբթի «Ռեալ»-ը կներկայացնի Բեյլին որպես «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստ:







































