Գյումրիի քաղաքային մարզադաշտում տեղի «Շիրակ»-ն ընդունել էր Կապանի «Գանձասար»-ին, որ լուրջ համալրումներ էր ունեցել այս ամառ:
Կապանցիները շատ լավ հանդիպում անցկացրին ու հենց սկզբից Արտակ Դաշյանի հիանալի տուգանայինի շնորհիվ բացեցին հաշիվը: Թիմերը շարունակեցին գոլառատ ֆուտբոլ ցուցադրել ու ի վերջո առաջին խաղակեսն ավարտվեց 1:2 հաշվով:
Երկրորդ կեսում թիմերը մեկական անգամ աչքի ընկան ու խաղն ի վերջո ավարտվեց կապանցիների հաղթանակով` 2:3:
«Շիրակ» – «Գանձասար»` 2:3
Գոլերը` Ֆոֆանա Բեկո, 30′, Դիդիե Կադիո, 90′ – Դաշյան, 12′, 33′, Ավագյան, 82′







































