Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի Անգլիայի առաջնության հերթական տուրի «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղին:
The Thelegraph-ի փոխանցմամբ՝ հայ կիսապաշտպանն արդեն ամբողջովին վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել իր թիմի հաջորդ խաղին:
Հաջորդ հանդիպումը Ժոզե Մոուրինյոի սաները կանցկացնեն հոկտեմբերի 17-ին՝ արտագնա խաղում մրցելով «Լիվերպուլ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:








































