Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Իսկոն գլխավորում է Ալեգրիի տրանսֆերային ցուցակը։ Իտալիայի գործող չեմպիոնը պատրաստ է շահավետ առաջարկ անել մադրիդյան ակումբին։
Իսկոն, ով «Ռեալ»-ի մեկնարկային կազմում տեղ չունի, ավելի վաղ հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։
«Յուվենթուս»-ն Իսկոյի ծառայություններով հետաքրրքվում էր նաև 2016թ․ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն «Ռեալ»-ը հրաժարվեց բաց թողնել ֆուտբոլիստին։







































