«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին բաց կթողնի շուրջ 3 շաբաթ` Պրիմերայի 5-րդ տուրի «Ատլետիկո»-ի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:
Կատալոնական ակումբի մամլո ծառայությունը հայտնում է, որ ֆուտբոլիստն աջ ազդրի մկանի վնասվածք է ստացել:
Այդպիսով, Մեսսին, հավանաբար, բաց կթողնի իր թիմի առաջիկա երեք հանդիպումները` Իսպանիայի առաջնության շրջանակներում «Սպորտինգ»-ի և «Սելտա»-ի դեմ, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության Մյոնխենգլդաբախի «Բորուսիա»-ի դեմ հանդիպումը:
Մեսսին չի մասնակցի նաև Արգենտինայի հավաքականի` Պերուի և Պարագվայի ընտրանիների դեմ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներին:








































