Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, թե ինչ է մտածում «արքայական ակումբ»-ի մրցակիցների՝ «Բարսելոնա»-ի և «Ատլետիկո»-ի միջև սեպտեմբերի 21-ին կայանալիք խաղից:
«Մեզ պետք է անհնագստացնի այն, ինչ անում ենք ինքներս: Իսկ «Բարսելոնա»-ն և «Ատլետիկո»-ն շատ հզոր թիմեր են և մինչև վերջ պայքարելու են չեմպիոնության համար:
Մենք պետք է շարունակենք հաղթել յուրաքանչյուր հաջորդ խաղում: Իսպանիայի չեմպիոն դառնալը շատ բարդ կլինի»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:







































