Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանիել Կարվախալը նշել է, որ թիմի խաղացողները ձգտում են չկրկնել նախորդ մրցաշրջանի սխալները:
«Իսպանիայի առաջնությունը նոր է մեկնարկել, և մենք պետք է երկար ճանապարհ անցնենք: Չէ որ առաջնությունը բաղկացած է 38 տուրից: «Ռեալ»-ը մտադիր է 3 միավոր վաստակել յուրաքանչյուր խաղում:
Ձգտում ենք չկրկնել նախորդ մրցաշրջանի սխալները: Յուրաքանչյուր միավոր կարևոր է, և «Ռեալ»-ը չի պատրաստվում նվիրել այն»,- Marca-ն մեջբերում է Կարվախալի խոսքերը:
Հիշեցնենք` 2015/16 թվականների մրցաշրջանում «արքայական ակումբ»-ը նվաճել է 90 միավոր և զբաղեցրել 2-րդ տեղը` առաջատար «Բարսելոնա»-ին զիջելով մեկ միավոր:








































