Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Կոկեն հայտարարել է, որ իր թիմը կարող է Լա Լիգայի 5-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա»-ի հետ խաղում հաղթանակի հասնել:
«Շատ ծանր հանդիպում ենք անցկացնելու աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ: Գիտակցում ենք, որ մեր առջև դժվար առաջադրանք է դրված:
«Ատլետիկո»-ն կարող է հաղթանակի հասնել «Բարսելոնա»-ի նկատմամբ: Մենք ցանկանում ենք 3 միավոր վաստակել «Կամպ Նոու» մարզադաշտում և հպարտորեն վերադառնալ Մադրիդ», – ասել է Կոկեն:








































