Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսը Լա Լիգայի 2-րդ տուրի՝ «Ատլետիկ»-ի հետ խաղից հետո խոսել է իր՝ «Բարսելոնա» վերադարձի մասին:
«Ես ինձ հիանալի եմ զգում «Բարսելոնա»-ում: Գոհ եմ Լուիս Էնրիկեի վստահությունից: Սա իմ տունն է, և ես երջանիկ եմ այստեղ:
Կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ մարզիչների ու երկրպագուների վստահությունը», – ասել է Սուարեսը:







































