Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Քևին Գրոսկրոյցը թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանին օգնում է հարմարվել նոր կոլեկտիվին:
«Ցանկանում եմ խաղալ մեկնարկային կազմում: Ինձ համար այդքան էլ կարևոր չէ, թե մարզչին ինձ որ դիրքում է տեսնում: Մի քանի անգամ աջ պաշտպանի պարտականություններ եմ կատարել: Դա ինձ համար խնդիրներ չի առաջացնում:
Ինչ վերաբերում է մեր նորեկին, ապա ես նրան օգնում եմ հարմարվել նոր թիմին: Նրան օգնում եմ գերմաներեն սովորել, ինչպես նաև մի քանի երգեր՝ «Բորուսիա»-ի մասին:
Ես ու Հենրիխը Բադ Ռագացում գտնվող հյուրանոցի նույն համարում ենք հանգրվանել»,- հայտարարել է Գրոսկրոյցը:







































