Դորտմունդի «Բորուսիա»-ի ձախ պաշտպան Մարսել Շմելցերը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը գերմանական ակումբ:
«Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները: Մխիթարյանը պարտավոր չէ փոխարինել Գյոտցեին: Նա պետք է ցուցադրի իր խաղը:
Չեմպիոնների Լիգայում կայացած «Շախտյոր»-ի դեմ խաղում բոլորս համոզվեցինք, որ նա բարձրակարգ խաղացող է: «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները երջանիկ են, որ Մխիթարյանը միացել է թիմին:
Հիմա պետք է մտածենք նոր մրցաշրջանում հաջող մեկնարկելու մասին»,- ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտարարել է Շմելցերը:








































