Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ողջունել է թիմի նորեկ Գոնսալո Իգուաինին և նշել թիմի նպատակներն առաջիկա մրցաշրջանում:
«Իգուաինն արժանի է նրա տրանսֆերի դիմաց վճարված գումարին: Այն պայմանավորված է նրա վիճակագրությամբ: Գոնսալոն խաղացել է գերազանց ակումբներում, շատ գոլեր է խփել:
Ընդհանրապես, մեր ամառային տրանսֆերային ձեռքբերումները բոլորն էլ հիանալի են: «Յուվենտուս»-ը հիանալի աշխատեց ամառային տրանսֆերային շուկայում: Տղաները կհզորացնեն թիմը: «Յուվենտուս»-ինպատակը Չեմպիոնների լիգան է»,- Football Italia-ն մեջբերում է Բուֆոնի խոսքերը:








































