«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով՝ թիմի հարձակվող Կրիստիան Բենտեկեն պետք է հեռանա ակումբից:
«Բազմիցս ասել եմ Բենտեկեին, որ նա պետք է այլ ակումբ տեղափոխվի: Կրիստիանը հիանալի հարձակվող է, բայց մեր թիմի կազմում շատ են գերազանց հարձակվողները: Այդ պատճառով նա կարող է չստանալ բավականաչափ խաղաժամանակ»,- ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ Բենտեկեն «Ասթոն Վիլա»-ից «Լիվերպուլ» է տեղափոխվել նախորդ ամռանը: Լիվերպուլցիները 32.5 մլն ֆունտ են վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:







































