«Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ որոշել է մնալ թուրինյան ակումբում:
Երեկ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը ժամանել է Նյու Յորք, որտեղ նրան դիմավորել են իտալական ակումբի երկրպագուները, ովքեր հարցրել են, թե որ ակումբում է ֆուտբոլիստը հանդես գալու առաջիկա մրցաշրջանում: Պոգբան պատասխանել է, որ մնալու է «Յուվենտուս»-ում:
Ինչպես արդեն հայտնել ենք, շրջանառվող բազմաթիվ լուրերի համաձայն` Պոգբան մոտ էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը: Նրա ծառայություններով հետաքրքրված էր նաև Մադրիդի «Ռեալ»-ը:
Հավելենք, որ նախոդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 49 խաղի` դառնալով 10 գոլի և գոլային 16 փոխանցման հեղինակ:








































