Անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Դանիել Սթարիջը վստահեցրել է, որ մեկնարկելիք մրցաշրջանը հաջողված կլինի իր թիմի համար:
««Լիվերպուլ» տեղափոխվելու հենց առաջին օրվանից իմ նպատակն այս թիմի հետ տիտղոսներ նվաճելն է: Մենք մոտ էինք Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալուն, 2 անգամ պարտվել ենք եզրափակչում, սակայն վստահ եմ՝ այս մրցաշրջանում ամեն ինչ այլ կլինի:
«Լիվերպուլ»-ը լավ մարզավիճակում է: Կլոպը մեզանից առավելագույնն է պահանջում», -ասել է Սթարիջը:








































