Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարող է մարզական կարիերան շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում:
Goal.com-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացիների նորանշանակ գլխավոր մարզիչ Ունայ Էմերին փոխարինող է փնտրում թիմի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիին, ով ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա ՊՍԺ-ից:
Բաստիան Շվայնշտայգերի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նախատեսված է մինչ 2018 թվականի ամառը, սակայն Ժոզե Մոուրինյոյի նշանակումից հետո տարածված տեղեկությունների համաձայն՝ «Յունայթեդ»-ը կփորձի ազատվել Շվայնշտայգերից:








































