Իտալիայի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է պարտությունը Գերմանիաի ընտրանուց՝ «Եվրո-2016»-ի կիսաեզրափակչում: Իտալացիները զիջել են հետխաղյա 11մ հարվածաշարով:
«Տղաներն արեցին հնարավորը շատ ուժեղ հակառակորդին հաղթելու համար: Գերմանիային 11 մետրանոցներով պարտվելը խայտառակություն չէ: Հպարտ եմ թիմի ձեռքբերումներով:
Ցավում եմ ոչ թե 11 մետրանոցների, այլ թիմի խաղի, ֆուտբոլստների ջանքերի, ապրումների համար: Իտալիան բոլորին ստիպեց հարգել իրեն և վախենալ: Ցտեսություն չեմ ասում, ասում եմ՝ առայժմ»,- Կոնտեի խոսքերը մեջբերում է Rai Sport-ը:
Հիշեցնենք, որ Կոնտեն ավարտել է աշխատանքն Իտալիայի հավաքականում ու գլխավորել Լոնդոնի «Չելսի»-ն:







































