«Եվրո-2016»-ի 1/8 եզրափակչի մեկնարկային` Լեհաստանի և Շվեյցարիայի հավաքականների դիմակայության հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Ինչպես արդեն հայտնել ենք, 1-ին խաղակեսում գոլի հեղինակ դարձավ «Ֆիորենտինա»-ի լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկին: Հանդիպման վերջնամասում` 82-րդ րոպեին «Սթոք Սիթի»-ի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին հավասարեցրեց հաշիվը` գեղեցիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը:
Այսպիսով, եթե լրացուցիչ 30 րոպեներին թիմերը չպարզեն հաղթողին, կնշանակվի հետխաղա 11 մետրանոց հարվածաշար:







































