Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին հուսով է, որ Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը հաջողությամբ հանդես կգա նաև կատալոնական ակումբի կազմում:
Մեսսին նշել է, որ «Բարսա»-ն պայքարելու է բոլոր հնարավոր տիտղոսների համար:
«Նա շատ հզոր ֆուտբոլիստ է: Երանի Նեյմարը «Բարսա»-ում խաղա այնպես, ինչպես Բրազիլիայի հավաքականում: Չեմ կասկածում, որ նա կարող է մեծ օգուտ տալ մեր ակումբին:
Իսկ ինչ վերաբերում է մեր նպատակներին, ապա պայքարելու ենք բոլոր հնարավոր տիտղոսները նվաճելու համար»,- հայտարարել է Մեսսին:








































