Երևանի «Ալաշկերտ»-ն ավարտեց հանքավանյան ուսումնամարզական հավաքը և վերադարձավ Երևան:
ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում, «Ալաշկերտ»-ը ստուգողական խաղ անցկացրեց «Փյունիկ»-ի հետ: Այս հանդիպումը ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ վերջինն էր «Ալաշկերտ»-ի համար:
Գրեթե նույն նպատակն ուներ Հայաստանի բրոնզե մեդալակիր «Փյունիկ»-ը, որը պատրաստվում է մասնակցել ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարին: Հանդիպումն ավարտվեց «Ալաշկերտ»-ի հաղթանակով` 2-1 հաշվով:
«Ալաշկերտ»-ի կազմում գոլերի հեղինակներ դարձան Միհրան Մանասյանն ու Անտոն Սավինը, իսկ փյունիկցիներից աչքի ընկավ Էրիկ Պետրոսյանը:







































