Guardian.co.uk-ի տեղեկացմամբ՝ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է թիմ հրավիրել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին:
Ըստ տեղեկատվության՝ ֆուտբոլիստը թիմում պետք է փոխարինի Կարլոս Տևեսին, ով կտեղափոխվի Թուրինի «Յուվենթուս»: «Քաղաքայիններ»-ը պաստրաստ են 35 մլն եվրո վճարել «Բորուսիա»-ին:
Հիշեցնենք, որ Լևանդովսկիի ծառայություններով հետաքրքրվում էին նաև «Բավարիա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:







































