Ամերիկայի գավաթի խաղարկությունում ԱՄՆ-ի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Պարագվայի ընտրանուն և 6 միավորով A խմբում զբաղեցրեց առաջին տեղը՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր:
Երկրորդ տուրից հետո փլեյ-օֆֆի ուղեգիր էր ապահովել նաև Կոլումբիայի հավաքականը, որը, սակայն, երրորդ տուրում 2:3 հաշվով պարտվեց Կոստա-Ռիկայի թիմին: Կոլումբիացիներն իրենց ակտիվում գրանցեցին 6 միավոր և խմբային փուլն ավարտեցին երկրորդ տեղում:
Ամերիկայի Գավաթ, A խումբ
ԱՄՆ – Պարագվայ՝ 1:0
Դեմփսի (27′)
Կոլումբիա – Կոստա-Ռիկա՝ 2:3
Ֆաբրա (6′), Մորենո (73′) –Վենեգաս (2′), Ֆաբրա (34′, ինքնագոլ), Բորխես (58′)






































