Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է թիմի՝ Կոնֆեդերացիաների գավաթի B խմբի վերջին տուրի կազմի մասին:
«Պետք է լավ ավարտենք մրցաշարի խմբային փուլը: Ֆուտբոլում ամեն բան կարող է պատահել:
Պետք է պարզապես կենտրոնանանք և պայքարենք Նիգերիայի ընտրանու դեմ, հետո միայն մտածել Իտալիայի և Բրազիլիայի հավաքականների մասին:
Ես փորձում եմ լավ հարաբերություններ պահպանել իմ խաղացողների հետ: Մեր դարպասը կպաշտպանի Վիկտոր Վալդեսը: Մեր թիմում ֆանտաստիկ դարպասապահներ կան»,- նշել է Վիսենտեն:
Նշենք, որ Իսպանիայի ընտրանին մրցաշարի կիսաեզրափակիչում ամենայն հավանականությամբ կպայքարի Իտալիայի հավաքականի հետ:








































