Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է Իսպանիայի ընտրանու մասին, որ դեմ «Սկուադրա աձուրա»-ն, ամենայն հավանականությամբ, պայքարելու է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում:
«Հուսանք, որ Իսպանիայի հավաքականն այնպես չի խաղա, ինչպես անցած տարի: Հիմա մենք ավելի ուժեղ ենք, քան այդ եզրափակիչում:
Ինչպե՞ս կարելի է կանգնեցնել Իսպանիայի հավաքականին. իսկ ո՞վ գիտի այդ հարցի պատասխանը: Պետք է փորձել այդ հանդիպմանը մոտենալ լավ մարզավիճակով»,- հայտարարել է Բուֆոնը:
Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ի եզրափակիչում Իսպանիա – Իտալիա խաղն ավարտվել էր 4:0 հաշվով:







































