Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Խուանֆրանը վստահ է, որ իր թիմը դեռ կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
«Ճակատագիրը Չեմպիոնների լիգայի 2 գավաթ է պարտք մնացել «Ատլետիկո»-ին: Վստահ եմ, որ մենք դեռ կխաղանք եզրափակիչում, իսկ Գաբին գլխավերևում կպահի տիտղոսը, քանի որ ցանկանում եմ լքել «Ատլետիկո»-ն չեմպիոնի կարգավիճակում:
Ընդհանուր առմամբ, հիանալի մրցաշրջան ենք անցկացրել: Պարզապես, մեզ չհաջողվեց հաղթել եզրափակիչում»,- Marca-ն մեջբերում է Խուանֆրանի խոսքերը:







































