Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, որ չի խառնվում հարցերին, որոնք վերաբերում են թիմի կազմավորմանը:
Նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ռեալ»-ը մոտ էր Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերի ձեռքբերմանը, սակայն տրանսֆերային գործարքը չկայացավ:
«Արքայական ակումբ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասն իր հերթին պետք է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեր, բայց արդյունքում մնաց «Ռեալ»-ում:
«Չեմ կարող ասել առաջիկա մրցաշրջանում Դե Խեան կպաշտպանի թիմի դարպասը թե Նավասը: Ես չեմ այն մարդը, ով որոշումներ է կայացնում: Կասեմ միայն, որ դժվար է երկու հզոր ֆուտբոլիստ ունենալ այդ կամ ցանկացած այլ դիրքում»,-Marca-ն մեջբերում է Պերեսի խոսքերը:








































