«Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսը համաձայնության է հասել Թուրինի «Յուվենտուս»-ի հետ` անձնական պայմանագրի հարցում:
Ֆուտբոլիստը 3-ամյա կամ «2+1» սխեմայով պայմանագիր կստորագրի թուրինյան ակումբի հետ: Բրազիլացու տարեկան աշխատավարձը կկազմի 5 մլն եվրո:
Ենթադրվում է, որ ֆուտբոլիստի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին: Տեղեկությունների համաձայն` կատալոնական ակումբի ևս մեկ ֆուտբոլիստ` Խավիեր Մասկերանոն նույնպես կտեղափոխվի «Յուվենտուս»: