«Վիլյառեալ»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսն առաջիկա օրերին կդառնա «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ: Կատալոնական ակումբը մտադիր է վերադարձնել ֆուտբոլիստին առաջիկա ամռանը, և 22-ամյա կիսապաշտպանին 5-ամյա պայմանագիր է առաջարկել:
«Կապտանռնագույններ»-ի ներկայացուցիչները հանդիպել են Սուարեսի հետ, քննարկել ֆուտբոլիստի ապագան` նշելով, որ ի դեմս Դենիսի հիմնական կազմի ֆուտբոլիստ են տեսնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկություններ համաձայն` ակումբներն արդեն համաձայնեցրե են տրանսֆերայի գործարքի պայմանները:








































