«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան և Ուելսի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը կմեկնի Թուրքիա ՈՒԵՖԱ-ի Pro կարգի մարզչի որակավորում ստանալու հերթական փուլն անցնելու համար: Այդ մասին տեղեկացնում է ESPN-ը:
Գիգզը վերջերս նոր պայմանագիր է կնքել մանկունիանցիների հետ, հետևաբար 39-ամյա ֆուտբոլիստի մարզական կարիերան կշարունակվի առնվազն մեկ տարի: Սակայն Գիգզն ուսման կուրս է անցնում իր մարզչական որակավորումը բարձրացնելու համար (ֆուտբոլիստը ՈՒԵՖԱ-ի A և B մարզչական կարգերի արտոնագիր ունի):
Ըստ Times-ի՝ խաղացողը հինգշաբթի օրը կմեկնի Թուրքիա, որտեղ ուրբաթ օրը մեկնարկում է աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Pro կարգի որակավորումը հնարվարություն կտա Գիգզին մարզել եվրոպական առաջատար ակումբները, ինչպես նաև ներկայացնել իր թիմերը ՉԼ գավաթի խաղարկություններում:








































