Մադրիդի «Ռեալ»-ի իսպանացի փորձառու պաշտպան Ալվարո Արբելոան ամռանը կհեռանա «արքայական» ակումբից:
2010 թվականի աշխարհի չեմպիոնն իր թվիթերյան էջի միջոցով հայտնել է այն մասին, որ ամռանը լքելու է Իսպանիայի մայրաքաղաքային թիմը:
Արբելոան կարող է կարիերան շարունակել MLS-ի ակումբներից մեկում, «Բեշիքթաշ»-ում կամ նույնիսկ Լոնդոնի «Չելսի»-ում:
Ամեն դեպքում Ալվարոն մտադիր է այնպիսի ակումբ ընտրել, որի կազմում կստանա բավականաչափ խաղաժամանակ:








































