Ինչպես գիտեք, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլում 4 անպատասխան գնդակ ուղարկեց Դանիայի ընտրանու դարպասը:
Այդ հաղթանակից հետո մի շարք հանրահայտ պարբերականներ ուշագրավ հոդվածներ հրապարակեցին:
Yahoo Sport-ի՝ «Հայաստանը փայտով հարվածեց Դանիային» հոդվածում, անդրադառնալով Հայաստանի հավաքականի մարզիկների կողմից խփված գոլերի հերթկանությանը՝ գրել է, որ Կոպենհանգենում դանիացիների մղձավանջը սկսվեց 27-րդ վայրկյանից հետո:








































