Sporting Intelligence-ը ESPN The Magazine-ի հետ համատեղ ուսումնասիրել է մարզական ակումբների աշխատավարձերի ցուցակները:
Պարզվել է, որ ամենաբարձր աշխատավարձն իր վճարում է «Մանչեսթեր Սիթի»-ն: Անգլիայի չեմպիոնն իր առաջին թիմի յուրաքանչյուր խաղացողին միջինը 5.2 մլն ֆունտ է վճարում տարեկան կամ 100.7 հազար ֆունտ` շաբաթական:
Երկրորդ տեղում է «Լոս Անջելես Դոջերս» բեյսբոլի թիմը` տարեկան 4.86 մլն կամ շաբաթական 93. 380 հազար ֆունտ աշխատավարձով: Եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալ»-ը, որն իր խաղացողներին տարեկան 4.718 մլն կամ շաբաթական 90. 734 հազար ֆունտ է վճարում:
1. «Մանչեսթեր Սիթի» – 5.2 մլն ֆունտ
2. «Լոս Անջելես Դոջերս» – 4.86
3.«Ռեալ» – 4.718
4. «Բարսելոնա» – 4.69
5. «Նյու Յորք Յանքիս» – 4.649
6. «Միլան» – 4.251
7. «Լեյքերս» – 4.09
8. «Չելսի» – 4. 058
9. «Բավարիա» – 4.0
10. «Ինտեր» – 4.0
…
11. «Մանչեսթեր Յունայթեդ» – 3.92
15. «Արսենալ» – 3.66
21.«Լիվերպուլ» – 3.35
35. «Յուվենթուս» – 2.96
51. «Տոտենհեմ» – 2.6
56. «Բորուսիա» Դորտմունդ – 2.36
58. «Ռոմա» – 2.35
6.1 «Շալկե» – 2.3







































