Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Սիմոնե Ձաձան կարող է կարիերան շարունակել «Լեսթեր»-ում։ Այս մասին տեղեկացնում է Sport Mediaset-ը։
«Լեսթեր»-ի իտալացի մարզիչ Կլաուդիո Ռանիերին ցանկանում է 24-ամյա հարձակվողին տեսնել իր թիմում։ Ձաձան տեղ չունի «Յուվենտուս»-ի հիմնական կազմում ու կարող է փոխել ակումբային գրանցումը։
Թուրինյան ակումբը մտադիր է 25 մլն եվրո ստանալ հարձակվողի տեղափոխության դիմաց։ Ձաձան ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման ու խփել 8 գոլ։








































