Ֆրանսիացի պատպան Էրիկ Աբիդալը, ով ազատ գործակալի կարգավիճակ է ստացել, հայտարարել է, որ մարզական կարիերայի ավարտից հետո վերադառնալու է կատալոնական «Բարսելոնա»:
«Ինձ դուր է գալիս «Բարսելոնա»-ի՝ ակումբի ակադեմիան գլխավորելու առաջարկը: Կարող եք վստահ լինել, որ ես կընդունեմ այն, բայց միայն այն ժամանակ, երբ ավարտեմ մարզական կարիերաս»:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գործող չեմպիոնի ղեկավարությունը որոշել էր նոր պայմանագիր չառաջարկել Աբիդալին, որից հետո ֆրանսիացի ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ էր ստացել:








































