Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի մասին, ով ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:
«Ռունին մեծ փորձ ունի, բայց դեռ երիտասարդ է: Նա ինձ է հիշեցնում: Հիմա պայմանագրում ավելորդ մեկ ֆունտը ոչինչ չի փոխի նրա համար: Չի փոխի նաև նվաճած ևս մեկ գավաթը:
Հաջողություն եմ մաղթում Ռունիին: Վստահ եմ՝ որ ակումբում էլ նա որոշի հանդես գալ, հաջողությունների կհասնի»,- հայտարարել է Մոուրինյոն:








































