Կատալոնական «Բարսելոնա»-ի կենտրոնական պաշտպան Կարլես Պույոլը խոսել է թիմի նորեկ Նեյմարի մասին.
«Բոլորս հասկանում ենք, Իսպանիայի առաջնությունն ուժեղ է Բրազիլիայի առաջնությունից: Իսպանիայում Նեյմարին թույլ չեն տա խաղալ այնպես, ինչպես Բրազիլիայում: Նա պետք է շարունակի աշխատել՝ ֆուտբոլային իսկական աստղի վերածվելու համար:
Կարծում եմ, որ նրան ժամանակ անհրաժեշտ կլինի հասկանալու համար, թե որ ակումբ է տեղափոխվել»,- հայտարարել է Պույոլը:








































