Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը «Հրազդան» մարզադաշտում ուժերն է չափում Իսլանդիայի ընտրանու հետ՝ Եվրոպայի 2015թ. երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում:
Հանդիպման 64-րդ րոպեին փախարինման դուրս եկավ Աշոտ Սարդարյանը, ով րոպեներ անց գոլ հեղինակեց և հավասարեցրեց հաշիվը: Սակայն 90-րդ րոպեին Էմիլ Ատլասոն ևս մեկ գոլ հեղինակեց`դառնալով դուբլի հեղինակ:
Այսպիսով, ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն անհաջող մեկնարկեց Եվրոպայի 2015թ. առաջնության ընտրական մրցաշարում՝ 1:2 հաշվով պարտվելով իսլանդացիներին:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի







































