Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում երրորդ գոլը խփել է` հետևելով իր ակումբակցի` դարպասապահ Կեյլոր Նավասի խորհրդին:
Երբ հարձակվողը պատրաստվել է իրացնել տուգանայինը, դարպասապահը մոտեցել է և խորհուրդ տվել, թե ինչպես պետք է հարվածել:
«Մենք Նավասի հետ միասին մարզվում ենք: Կեյլորն ինձ կսպանի, որ ասել եմ, բայց նա ինձ խորհուրդ տվեց դանդաղ մոտենալ գնդակին: Նավասը գիտեր, որ այդպես ես դիպուկ հարված կկատարեմ»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:








































