«Մերսեդես»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը պարծենում է նրանով, որ «Ֆորմուլա-1»-ում միակն է, ով ադամանդե զարդեր է կրում:
«Cartier» ապրանքանիշի ադամանդե ապարանջանը ես միշտ եմ կրում: Ասում են, թե ադամանդն աղջիկների լավագույն ընկերն է: Սակայն ես համաձայն չեմ այդ մտքին, քանի որ նույնը կարելի է ասել նաև տղամարդկանց մասին:
Եվ, թերևս, ես միակն եմ «Ֆորմուլա-1»-ում, ով ադամանդներ է կրում»,- «New York Times»-ը փոխանցում է Հեմիլթոնի խոսքը: