Դևիսի գավաթի շրջանակում ամերիկացի Ջոն Իզներն ավստրալացի Բերնարդ Տոմիչի հետ պայքարում գնդակի մատուցման արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել(պաշտոնական խաղեր-խմբ.): Իզների հարվածից հետո գնդակն ընթացել է 253 կմ/ժ արագությամբ:
Ավելի ուժգին հարված է հաջողվել կատարել ավստրալացի Սամուել Գրոտին, սակայն այդ հարվածը նա կատարել է «Բուսան-2012»-ի չելենջերի ժամանակ, որի արդյունքում ATP-ն սա ռեկորդ չի համարել:
Մինչև այդ գնդակի մատուցման արագության ռեկորդը պատկանում էր Իվո Կարլովիչին՝ 251 կմ/ժ: