«Ատլետիկո»-ի ղեկավարները հայտնել են, որ չեն առարկի, եթե Ռադամել Ֆալկաոն որոշի այլ ակումբ տեղափոխվել:
«Մրցաշրջանի մեկնարկից առաջ մենք խոստացանք Ֆալկաոյին, որ կօգնենք նրան, եթե պահպանի իր մարզավիճակը և նպաստի մեր թիմի` Չեմպիոնների Լիգայի ուղեգրի ձեռքբերմանը: Մենք կընդունենք Ռադամելի կայացրած ցանկացած որոշումը:
Չգիտեմ, թե ֆուտբոլիստներից ով հանդես կգա մեր ակումբում առաջիկա մրցաշրջանում, բայց կարող եք չկասկածել, որ «Ատլետիկո»-ն հզոր կազմ կունենա»,- Football Espana-ն մեջբերում է թիմի գլխավոր մենեջերի խոսքը:







































