«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ակումբի ղեկավարությանը խնդրել է երկարաձգել իր պայմանագրի ժամկետը: Ֆուտբոլիստը, սակայն, դեռ պատասխան չի ստացել:
Marca-ի տեղեկությունների համաձայն՝ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական երկու ակումբներ՝ «Չելսի»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն, ինչպես նաև ՊՍԺ-ն:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի հետ Բուսկետսի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականի հունիսը:







































