Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասն այսօր տոնում է իր ծննդյան 32-րդ տարեդարձը:
«Արքայական ակումբ»-ի կազմում Կասիլյասը մասնակցել է 476, իսկ Իսպանիայի հավաքականի կազմում՝ 148 հանդիպման:
Իկերն իր մարզական կարիերայում 5 անգամ հռչակվել է Իսպանիայի չեմպիոն, 1 անգամ դարձել Իսպանիայի գավաթակիր, 4 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթակիր, 2 անգամ՝ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր, 1-ական անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգաթակիր և միջմայրցամաքային գավաթակիր:
Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլյասը 2 անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն (2008 և 2012թթ), 1 անգամ՝ աշխարհի չեմպիոն (2010թ.):







































