Փետրվարի 25-ին «Ալաշկերտ»-ը Անթալիայի ուսումնամարզական հավաքի վերջին ստուգողական հանդիպումն է անցկացրել: Հայկական թիմը ուժերն է չափել Չինաստանի 1-ին դիզիզիոնի (2-րդ մակարդակ) առաջատարներից մեկի՝ «Պեկին ԲիՋի» թիմի հետ:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1-1 հաշվով: Երկու գոլերը խփվել են երկրորդ խաղակեսում: Հանդիպման հաշիվը բացել են չին ֆուտբոլիստները, իսկ «Ալաշկերտ»-ին հաջողվել է հավասարեցրել է հաշիվը խաղավարտից երկու րոպե առաջ: Հայկական թիմից աչքի է ընկել Հեբեր Արաուխոն:
Փետրվարի 26-ին «Ալաշկերտ»-ը կվերադառնա Հայաստան: