Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դարձել է Հռոմի «Մասթերս-1000» կարգի մրցաշարի հաղթող: Նա 6:1, 6:3 հաշվով վստահ հաղթանակ է տարել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ: Ռաֆայելն օգտագործել է 6 բրեյք-փոյնթերից 5-ը, իսկ Ռոջերը` 2-ից 1-ը:
Նշենք, որ սա Նադալի 7-րդ հաղթանակն է «Ֆորո Իտալիկո»-ի կորտերում: Իսպանացու համար սա 7-րդ տիտղոսն է ընթացիկ մրցաշրջանում, և 56-րդը` մարզական կարիերայում:






































