Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի նախավերջին՝ 33-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Հոֆենհայմ»-ին:
Յուրգեն Կլոպի թիմի դարպասին 11մ երկու հարված նշանակվեց, որոնք իրացրեց բոսնիացի կիսապաշտպան Սեյադ Սալիհովիչը:
«Բորուսիա Դ.» – «Հոֆենհայմ»՝ 1:2
1:0 Լեվանդովսկի (6’), 1:1, 1:2 Սալիհովիչ (77’, 82’)








































