«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Արսենալ»-ի դեմ առաջիկա հանդիպման մասին: Այն կայանալու է փետրվարի 23-ին Լոնդոնում:
«Պետք չէ խոսել ֆավորիտների մասին: «Արսենալ»-ը ֆուտբոլի պատմության լավագույն ակումբներից է: Ես հպարտանում եմ մեր թիմի հարձակման գծի եռյակով:
Մյուսներս անում ենք հնարավորը, որպեսզի նրանք ավելի լավ խաղան»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռակիտիչի խոսքերը:







































